Ռուսների մեծ հոսք՝ Չինաստան

1 Min Read

Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Չինաստան զբոսաշրջային հոսքը հասել է 383,000-ի, որը 13 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

Երրորդ եռամսյակում կատարված այցերի թիվը 13%-ով ավելի է, քան երկրորդ եռամսյակում, և գրեթե մեկ քառորդով ավելի, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Սեպտեմբերի 15-ից սկսած՝ ռուսները կարող են առանց վիզայի այցելել Չինաստան մինչև 30 օր մնալու համար։

2025 թվականին Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ զբոսաշրջային հոսքը, կանխատեսումների համաձայն, կհասնի 3.5 միլիոն այցի, ինչը 30%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով