Եվս 70 000 հնդիկ կմեկնի Ռուսաստան՝ աշխատելու․ նոր պայմաններ՝ հնդիկ աշխատուժի համար

1 Min Read

Ռուսաստանը և Հնդկաստանը մտադիր են ստորագրել համաձայնագիր, որը նպատակ ունի ավելացնել Ռուսաստանում աշխատող հնդիկ աշխատողների աճող թիվը, հաղորդում է The Economic Times-ը: Փաստաթուղթը նախատեսվում է հաստատել դեկտեմբերին Նյու Դելիում կայանալիք ամենամյա երկկողմ գագաթնաժողովում։

Հրապարակման աղբյուրների համաձայն, համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների թվի աճին: Ներկայումս հնդիկ միգրանտները աշխատում են շինարարության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում, սակայն փորձագետները գնահատում են, որ աճում է մեխանիկական ճարտարագիտության և էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկը։

Ռուսաստանի աշխատանքի նախարարության կողմից սահմանված քվոտայի համաձայն՝ մինչև 2025 թվականի վերջը երկրում աշխատանքի կանցնի ավելի քան 70,000 հնդիկ։

Մասնագետները նշում են, որ աճող հնդկական սփյուռքը կարող է դառնալ Մոսկվայի և Նյու Դելիի միջև գործընկերության նոր հենասյուն:

Տնտեսական համագործակցությունը նույնպես զարգանում է, նշում է հրատարակությունը: Հ

նդկաստանը այս տարի Ռուսաստանից ներմուծել է ոսկու և ադամանդի ռեկորդային ծավալներ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով