Մասկը հայտնել է, որ SpaceX ընկերությունը գովազդ է գնել Twitter-ում

1 Min Read

Tesla-ի գործադիր տնօրեն և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր SpaceX ընկերությունը գնել է Starlink-ի գովազդները Twitter-ում։

«SpaceX Starlink-ը գնել է փոքրիկ, ոչ մեծ գովազդային փաթեթ՝ Ավստրալիայում և Իսպանիայում Twitter-ի գովազդի արդյունավետությունը ստուգելու համար: Նույնն արել է FB/Insta/Google-ի համար»,- գրել է Մասկը Twitter-ի իր հաշվում:

Պատասխանելով այն հաղորդագրություններին, որ SpaceX-ը, իբր, գնել է «մեծ գովազդային փաթեթ Twitter-ից», Մասկը շեշտը դրել է այն բանի վրա, որ ընկերությունը գովազդի փոքր փաթեթ է գնել։

Starlink-ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Ամերիկյան Twitter ընկերությունը հիմնադրվել է 2006 թ.։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով