Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Կարող եմ ասել, որ Հնդկաստանը շարունակում է ռուսական նավթ գնել», — հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումների ճշմարտացիության վերաբերյալ, որ նման գնումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են։
Երբ նրան հարցրել են Հնդկաստանին և Չինաստանին տրամադրվող լրացուցիչ զեղչերի մասին, Ռուդենկոն նշել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում