Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կառուցվում է հսկա կամուրջ

1 Min Read

Newsweek-ը հաղորդում է, որ սկսվել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև գտնվող Տումաննայա գետի վրայով գրեթե 5 կիլոմետր երկարությամբ կամրջի շինարարությունը։

Արբանյակային պատկերների համաձայն՝ ռուսական կողմում շինարարությունը մոտ 110 մետր առաջ է գնացել գետի հունի մեջ՝ տեղադրելով հենասյուներ։ Հյուսիսային Կորեայի կողմում տեղադրվել է վեց հենասյուն, և փորվել են ևս երկուսի հիմքերը։

Հյուսիսային Կորեայի փորձագետ Ֆրեդերիկ Շպորը «Bild»-ին տված հարցազրույցում նշել է, որ նոր ճանապարհային կապը թույլ կտա Ռուսաստանին նվազեցնել պատժամիջոցների ճնշման ռիսկը. հյուսիսկորեական որոշ բեռներ կարող են մատակարարվել ցամաքային ճանապարհով, ինչը բարդացնում է երկու երկրների միջև առևտրային հոսքերի մոնիթորինգը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով