Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ համաձայն «Կեսարի օրենքի»։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կասեցումը վերաբերում է որոշակի գործարքների, բացառությամբ Ռուսաստանի և Իրանի հետ կապված մի քանի գործարքների։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել էր ահաբեկչության հետ կապված պատժամիջոցները Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ։
Բանաձևը մշակվել էր ԱՄՆ-ի կողմից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում