ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «որոշ պահի» կնվազեցնի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը՝ երկրի կողմից ռուսական նավթի գնումների ենթադրյալ կրճատման պատճառով։
Նա այդ մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սերխիո Գորայի երդմնակալության արարողության ժամանակ։
«Այս պահին Հնդկաստանի մաքսատուրքերը շատ բարձր են ռուսական նավթի պատճառով, և նրանք դադարեցրել են գնել ռուսական նավթ,գնումները շատ զգալիորեն նվազել են։ Այո, որոշ պահի մենք կնվազեցնենք մաքսատուրքերը», — ասել է Թրամփը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
