Ամերիկյան McDonald’s ընկերությունը Ռուսաստանում գրանցել է յոթ ապրանքային նշան՝ կապված իր ուտեստների և ծառայությունների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գրանցված նշանների շարքում են՝
-
«Բիգ Թեյսթի» (Big Tasty)
-
«Քվոտեր Փաունդեր» (Quarter Pounder)
-
«Ռոյալ չիզբուրգեր» (Royal Cheeseburger)
-
McFresh, McFlurry, Big Mac
-
և «ՄակԴաստավկա» (McDelivery)։
Մասնավորապես, մի շարք ապրանքային նշաններ գրանցվել են ընկերության ֆիրմային «M» տառի տարբերակով։
Բոլոր հայտերը ներկայացվել են ԱՄՆ-ից 2024 թվականի դեկտեմբերին «McDonald’s Corporation» ընկերության կողմից։
-
Վեց նշան (բուրգերների և սենդվիչների համար) գրանցվել են ըստ №12 դասի՝ սենդվիչներ, բուրգերներ, չիզբուրգերներ։
-
Իսկ «ՄակԴաստավկա»-ն գրանցվել է ըստ №39 և №43 դասերի՝ սննդի մատակարարման և ռեստորանային ծառայությունների համար։
Գրանցման ժամկետը գործում է մինչև 2034 թվականի դեկտեմբեր։
📍Հիշեցնենք, որ McDonald’s-ը 2022 թվականի գարնանը դադարեցրեց իր գործունեությունը Ռուսաստանում՝ դուրս գալով շուկայից և իր ակտիվները փոխանցելով տեղական կառույցին («Вкусно — и точка»):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում