Ռուսաստանի միջազգային պահուստները 2025 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 725,841 միլիարդ դոլար, ինչը 12,54 միլիարդ դոլարով կամ 1,76%-ով ավելի է, քան հոկտեմբերի սկզբին, նշվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունում։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի միջազգային պահուստները կազմում էին 631,573 միլիարդ դոլար, այսինքն՝ տարվա ընթացքում դրանց ծավալը աճել է մոտ 94 միլիարդ դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում