Ռուսաստանում էսպրեսսոյի միջին գինը մեկ տարվա ընթացքում աճել է 40%-ով և այժմ կազմում է մոտ 147 ռուբլի, հայտնում է Quick Resto-ն։
Էսպրեսսոյից բացի, թանկացել են նաև այլ սրճային ըմպելիքներ․
-
Ռաֆ — թանկացել է 18,5%, հասնելով 288 ռուբլու,
-
Լատտե — աճել է 18%, մինչև 272 ռուբլի,
-
Ամերիկանո — բարձրացել է 17,5%, մինչև 175 ռուբլի,
-
Կապուչինո — թանկացել է 17,3%, մինչև 245 ռուբլի։
Թանկացման հիմնական պատճառը հումքի արժեքի կտրուկ աճն է․
-
Սուրճի հատիկների գինը բարձրացել է շուրջ 42%,
-
Կաթի գինը՝ 25%։
Վերլուծաբանների կարծիքով, եթե գներն այս տեմպերով շարունակեն աճել, ապա մինչև 2026 թվականը Ռուսաստանում սրճարանային միջին պատվերի արժեքը կարող է գերազանցել 400 ռուբլին, իսկ սպառման ընդհանուր ծավալը կսկսի նվազել՝ հատկապես մարզային քաղաքներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում