Մոսկվայի Միջազգային մայրուղում տեղի ունեցած ծանր ավտովթարի հետևանքով զոհվել է հայտնի կրիպտոբիզնեսմեն Ալեքսեյ Դոլգիխը, ով գտնվում էր Lamborghini մակնիշի մեքենայի ղեկին։ Տեղեկությունը հաստատել է ՌԲԿ-ի աղբյուրը ՌԴ իրավապահ մարմիններում։
Վթարը տեղի է ունեցել գիշերվա ժամերին։ Ըստ դատախազության տվյալների՝ մեքենան դուրս է եկել ճանապարհի սահմաններից և բախվել խոչընդոտի։ Գոսավտոինսպեկցիայի հաղորդմամբ՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։
Վթարի հետևանքով, Դոլգիխից բացի, մահացել է նաև մեկ ուղևոր, իսկ երկու անձ հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։
🕯️ Ալեքսեյ Դոլգիխը հայտնի էր որպես կրիպտոարդյունաբերության ակտիվ ներդրող և ստարթափերի մասնակից, մասնավորապես զբաղվել է բլոքչեյն նախագծերի ֆինանսավորմամբ և թվային ակտիվների ոլորտում խորհրդատվությամբ։

