Կալիֆոռնիական Julien’s աճուրդի տունը վաճառքի է հանել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի Birkenstock ապրանքանիշի հին սանդալները: Լոտը տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում։
Սանդալների հետ միասին, որոնք Ջոբսը կրել էր 1970-ականներին, ներառված են նաև վաճառվող սանդալների մեջ Ջոբսի ոտքերի NFT լուսանկարը, ինչպես նաև լուսանկարիչ, գործարար և կոլեկցիոներ Ժան Պիգոզզիի գիրքը, ով անձամբ ճանաչել է Ջոբսին:
Լոտի մեկնարկային գինը կազմել է 15 հազար դոլար: Աճուրդի մասնակիցներն այն բարձրացրել են երկու անգամ՝ հասնելով 22,5 հազար դոլարի նշագծին։ Ընդ որում, աճուրդի տունն ինքն ակնկալում է Ջոբսի սանդալների համար ստանալ 60 հազարից մինչև 80 հազար դոլար:
Ավելի վաղ աճուրդի էր հանվել Mac համակարգիչը, որից օգտվել էր Սթիվ Ջոբսը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում