Երկնիշ անկում արտահանման-ներմուծման ծավալներում, ծննդյան նպաստի չափի վերանայում, միջին ամսական աշխատավարձի աճ. Շաբաթը`թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

142 միավոր անշարժ գույք են գնել օտարերկրացիները Հայաստանում 2025թ․ օգոստոսին։ Ըստ ՎԿ տվյալների՝ գնված անշարժ գույքի գործարքների 54%-ը կատարվել է  Երևանում։ Հայաստանում ամենաշատ անշարժ գույք գնել են ՌԴ քաղաքացիները՝ 66%, երկրորդ տեղում են եվրոպական երկրների՝ 14%, երրորդում՝ ԱՄՆ քաղաքացիները՝ 9%։

Իսկ ո՞ր վայրերն են ամենից շատ նախընտրել 2025թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկները։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեր երկրի ամենապահանջված վայրը եղել է Գառնի-Գեղարդը, որտեղ  տարվա առաջին 6 ամիսներին այցելել է 16 537  զբոսաշրջիկ:Երկրորդ տեղում Դիլիջանն է՝ 9 480 մարդ, երրորդում երևանյան շրջայցերը՝ 9 174 մարդ:

Երկնիշ անկում տնտեսության մեջ։ Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 47% և 33%-ով։

Ըստ ՎԿ տվյալների՝ 2025թ․ հունվար-սեպտեմբերին գնաճը կազմել է 3․3%։ 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  5․3%-ով։

Բոլոր երեխաների ծննդյան դեպքում վճարվող միանվագ նպաստի չափը նախկին 300 հազար դրամի փոխարեն կսահմանվի 500 հազար դրամ։ Այս մասին օրերս հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Եվ վերջում՝ բանկային թվեր։Հայաստանի 18 բանկերը 2025թ․ հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել մոտ ֏ 134 մլրդ` 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 30%-ով ավելի: Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2025թ․ հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի ծավալներով ՀՀ առևտրային բանկերի շարքում առաջատարն Արդշինբանկն է՝ պետբյուջե  վճարած ֏32 մլրդ հարկով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով