Մեր օրերում մեծ պահանջարկ է վայելում էլեկտրոնային առևտուրը։ Ինչու այցելել մոլեր ու տարատեսակ խանութներ` վատնելով զգալի ռեսուրսներ, եթե կարել է մի քանի հպումով սմարթֆոնով գնումներ կատարել աշխարհահռչակ էլեկտրոնային հարթակներից։
Հայաստանն էլ չի զիջում. հազարավոր մարդիկ այստեղ օգտվում եմ Վայլդերիզ, Օզոն, Թեմու, Ամազոն և այլ առևտրային հարթակներից։
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում
Հետաքրքիր է ուսումնասիրել այն առևտրային հարթակները, որոնք արձանագրել են այցելուների առավելագույն թվաքանակ․
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի 20 առցանց առևտրային հարթակներում այցելությունների թվաքանակը 2025թ․ օգոստոսին կազմել է մոտ 11 մլրդ։ Այս ցանկում առաջին հորիզոնականում է amazon.com հարթակը, որն ունեցել է 2․7 մլրդ այցելու։
Երկրորդ տեղում է temu֊ն՝ 1․6 մլրդ գնորդ ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում է aliexpress.com առևտրային հարթակը՝ 646 մլն այցելու ցուցանիշով։
Հաջորդիվ ebay֊ն է, որից օգտվել է 635 մլն մարդ։ Հինգերորդ հորիզոնականում է ozon հարթակը՝ 527 մլն ցուցանիշով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում