Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»՝ ռուս-չինական առևտրային ուղիներին հակազդելու միջոց

3 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախաձեռնեց վերջին տարիների ամենահետաքրքիր հանդիպումը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ։ Անշուշտ, սա խոշոր տարածաշրջան է`տեղակայված Ռուսաստանի ու Չինաստանի միջև և ունի հանքահումքային հսկայական ռեսուրսներ։ Կարելի է ասել`ԱՄՆ-ն այսպիսով փորձում է ներխուժել ռուս-չինական ազդեցության գոտի։

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ ընթանում էր բավականին հետաքրքիր զրույց` երկխոսություն տարբեր բևեռների միջև։ Մի կողմում ավտորիտար ռեժիմներն էին, որոնք տարիներ ի վեր տվյալ երկրների ղեկին են, և որտեղ իշխանությունը հիմնականում վերարտադրվում է կամ փոխանցվում յուրայիններին, իսկ մյուս կողմում ԱՄՆ-ն է, որտեղ իշխանությունը փոխվում է քվեարկությամբ, կա խոսքի ազատություն և ժողովրդավարության այլ բազմաթիվ բաղադրիչներ։

Այս պարագայում թերևս Թրամփի հիմնական նպատակն էր ավտորիտար ռեժիմներից կորզել հնարավորինս շատ հանքահումքային ռեսուրսներ՝ նավթ, գազ, հազվագյուտ մետաղներ և ուրան։ Բացի այդ՝ այնպիսի տպավորություն է, որ Թրամփը փորձում է բացել միջազգային առևտրային ուղի, որի տարածքով կանցնի նաև, այսպես կոչված, «Թրամփի ուղին»։ Ստացվում է, Թրամփը փորձում է հակազդել չինական և ռուսական առևտրային ուղիներին այսպես կոչված «Թուրանական ուղիով»։ Վերջինս խոստանում է բազմաթիվ ռեսուրսների փոխանցում դեպի Եվրոպա և ԱՄՆ։

Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի 5 երկրները մի շարք կարևոր ցուցանիշներով արձանագրել են հետևյալ արդյունքները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Կենտորանական Ասիայի 5 պետությունները զբաղեցնում են հսկայական տարածք՝ մոտ 3,940,870 ք․ կմ։ Վերջինիս 68%-ը պատկանում է Ղազախստանին, որտեղ կան նաև ուրանի հսկայական պաշարներ։ Տվյալների օգնությամբ կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2024թ․ դրությամբ Կենտրոնական Ասիայում կենտրոնացած է 83 միլիոնանոց շուկա։ Կենտրոնական Ասիայի երկրներում 2024թ․ տնտեսական աճը միջինում կազմել է 6․2%։ 

Ցավոք, Կենտրոնական Ասիան պետության օրինականության ցուցանիշով չափազանց զիջում է քաղաքակիրթ աշխարհին։

Պետության լեգիտիմության ցուցանիշը (State legitimacy index) հաշվի է առնում կառավարության ներկայացուցչականությունն ու հրապարակայնությունը և քաղաքացիների հետ նրա փոխհարաբերությունները: Այս ցուցանիշն արտացոլում է բնակչության վստահության մակարդակը պետական ինստիտուտների և գործընթացների նկատմամբ և գնահատում է նման վստահության բացակայության հետևանքները, որոնք դրսևորվում են զանգվածային հրապարակային ցույցերի, քաղաքացիական շարունակական անհնազանդության կամ զինված ապստամբությունների աճի ժամանակ: Ցուցանիշը տատանվում է 0-10 բալ միջակայքում։

Որքան բարձր է համաթվի արժեքը, այնքան ցածր է երկրի լեգիտիմությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ արձանագրում ենք, որ Կենտրոնական Ասիայում 2024թ․ պետության լեգիտիմության ինդեքսը միջինում հաստատվել է 8․9 բալ մակարդակում։ Նկատենք, որ պետության լեգիտիմության ցուցանիշը նույն ԱՄՆ-ում 2024թ․ կազմել է 4․2 բալ:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով