Եվրոպական հանձնաժողովն արգելել է ռուսներին բազմակի մուտքի վիզաների տրամադրումը

0 Min Read

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը խստացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային կանոնները։

«Այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ստանալ բազմակի մուտքի վիզաներ։ Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն դիմել նոր վիզայի համար ամեն անգամ, երբ պլանավորում են մեկնել ԵՄ, ինչը թույլ կտա դիմորդների մանրակրկիտ և հաճախակի ստուգում անցկացնել՝ անվտանգության հնարավոր ռիսկերը մեղմելու համար», — հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը իր կայքում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով