Միացյալ Նահանգները Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային հանել է իր պատժամիջոցների ցանկից։ Սա հետևում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթից։
Պատժամիջոցները վերացվել են նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի դեմ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Մեծ Բրիտանիան նախկինում նմանատիպ որոշում են կայացրել։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն մոտ ապագայում Ահմեդ ալ-Շարաային կհեռացնի պատժամիջոցների ցանկից։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ահմեդ ալ-Շարաայի միջև հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում