Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության թափուր պաշտոնների համալրման նպատակով, կազմակերպվում է հարցազրույց։
Ովքեր կարող են դիմել
- Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, ովքեր մասնակցել են հարկային ծառայողի պատրաստման դասընթացներին և ստացել հավաստագիր՝ ներկայացնելով հարցազրույցի մասնակցության հայտ։
- ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում վերապատրաստում անցած, այդ թվում՝ առաջխաղացման նպատակով, և վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր ստացած, կամ Ուսումնական կենտրոնում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և վերջին երեք տարվա ընթացքում 40 ակադեմիական դասաժամ դասավանդած ու հավաստագիր ստացած ծառայողները՝ ներկայացնելով դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
Ովքեր կհրավիրվեն հարցազրույցի
- Մասնակցության հայտ ներկայացրած, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայողի թեկնածուների ցուցակում ընգրկված 5 ամենաբարձր միավորներ ունեցող անձինք՝ ըստ թեկնածուների ցուցակի բարձրից ցածր հաջորդականության։
- ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից վերապատրաստման հավաստագիր ստացած, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, պահանջվող փաստաթղթերը ներկայացրած անձինք։
Հարցազրույցի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։
Ինչպես դիմել
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@taxservice.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով թափուր պաշտոնը և պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում եք:
Երբ դիմել
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը՝ ժամը 15:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար հարցազրույցին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՊԵԿ՝ զանգահարելով 060 844 617 հեռախոսահամարով:
Մանրամասները՝ ՊԵԿ հայտարարությունում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում