ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» գրառմամբ ներկայացրել է, թե որ վայրերն են ամենից շատ նախընտրել 2025թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկները:
«Այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջային օպերատորների / գործակալների կողմից կազմակերպված տուրերի շրջանակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների համար ամենապահանջվածը եղել է Գառնի-Գեղարդ ուղղությունը:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Գառնու տաճար և Գեղարդի վանք այցելել է 16 537 միջազգային զբոսաշրջիկ:
Երկրորդ տեղում Դիլիջանն է՝ 9 480 մարդ, երրորդ տեղում երևանյան շրջայցերն են՝ 9 174 մարդ:
Ըստ այցելության վայրերի առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1. Գառնի-Գեղարդ՝ 16 537 մարդ,
2. Դիլիջան՝ 9 480 մարդ,
3. Երևանյան շրջայցեր՝ 9 174 մարդ,
4. Սևան՝ 8 931 մարդ,
5. Էջմիածին-Զվարթնոց՝ 7 318 մարդ,
6. Խոր Վիրապ՝ 7 287 մարդ,
7. Արենի՝ 6 015 մարդ,
8. Ծաղկաձոր՝ 5 412 մարդ,
9. Նորավանք՝ 5 399 մարդ,
10. Տաթև՝ 4 664 մարդ:
Ամենից քիչ թվով զբոսաշրջային այցելություններ արձանագրել են Օշականը (806 մարդ) և Ենոքավանը (452 մարդ): Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն տուրօպերատորների կողմից կազմակերպված այցելություններին և ներառում է տարվա առաջին կեսը:
Դատողություններ անելու համար այս ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ, բայց կարծում եմ՝ հետաքրքիր է»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում