Ճապոնական Mitsubishi ընկերությունը Ռուսաստանում գրանցել է իր երկու ավտոմեքենաների՝ Pajero և Attrage մոդելների անվանումները։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտի տվյալների բազայում։
Ըստ աղբյուրի՝ երկու ապրանքային նշանների գրանցման հայտերն էլ ներկայացվել են 2025 թվականի ապրիլի 4-ին «Միցուբիսի Ջիդոսյա Կոգե Կաբուշիկի Կայշա» ընկերության կողմից։ Դրանց գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2035 թվականի ապրիլի 4-ը։
Mitsubishi Pajero մոդելը ռուսական շուկայում բավական հայտնի է և վաճառվել է մինչև Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկը Ուկրաինայում։
Իսկ Mitsubishi Attrage մոդելը պաշտոնապես չի վաճառվել Ռուսաստանում․ այն երկրում հայտնվել է միայն զուգահեռ ներմուծման միջոցով՝ սկսած 2022 թվականից։
