Ռուսաստան վերադարձող քաղաքացիների SIM քարտերը ժամանակավորապես կարող են անջատվել

1 Min Read

Ռուսաստանից արտերկիր մեկնող և վերադառնալուց հետո միջազգային ռոումինգից օգտվող քաղաքացիների SIM քարտերը կկասեցվեն մինչև մեկ օրով, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ըստ նոր կանոնների՝ ինտերնետը և SMS հաղորդագրությունները չեն գործի 24 ժամվա ընթացքում այն օգտատերերի համար, ովքեր վերադառնում են արտասահմանից կամ չեն օգտագործել SIM քարտը ավելի քան 72 ժամ։

Նոր կարգավորումը, ինչպես պարզել է պարբերականը, կսկսի գործել առաջիկայում։
Նպատակն է բարելավել անվտանգության վերահսկողությունը և կանխել SIM քարտերի չարաշահումը միջազգային կապի ժամանակ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով