Աշխատանք՝ 2016, 2020 թթ պատերազմների մասնակիցներին

1 Min Read

2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։

Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․

1️⃣․Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։

2️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։

3️⃣․Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի անցնել․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։

📍Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

❓Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

Կիսվեք այս հոդվածով