Եվրամիությունը Հայաստանին է ներկայացրել վիզայի ազատականացման գործողությունների ծրագիր։ Այս նպատակով Երևան է այցելում Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա հանդիպել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Նախարարության տվյալներով՝ հայ նախարարը նշել է, որ Հայաստանը գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես ռազմավարական փաստաթուղթ, որն ուղղված է քաղաքացիների շարժունակության բարձրացմանը և հանրային անվտանգության բարեփոխմանը։
Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը այս ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում