Ռուսաստանի ֆոնդային շուկան Բելոուսովի հայտարարությունից հետո անկում է ապրում

1 Min Read

Ռուսաստանի ֆոնդային շուկան անկում է ապրում այն ​​լուրերի ֆոնին, որ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է պատրաստվել լայնածավալ միջուկային փորձարկումների։

ՌԲԿ-ի տվյալներով՝ Մոսկվայի բորսայի ինդեքսը (IMOEX) նվազել է 0.65%-ով՝ Երևանիի ժամանակով ժամը 18:03-ին հասնելով 2554.5 կետի նվազագույն մակարդակի։

Պաշտպանության նախարարի հայտարարություններին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է ռազմական գերատեսչություններին ներկայացնել առաջարկներ միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավորության վերաբերյալ։

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին Մոսկվայի բորսայի ինդեքսը 2024 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 2450 կետից ցածր։

Սա տեղի է ունեցել աշխարհաքաղաքական մտահոգությունների աճի և Ռուսաստանի բանկի տոկոսադրույքների նիստից աջակցող ազդանշանների բացակայության ֆոնին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով