Ներդումները կենսական նշանակություն ունեն կայուն տնտեսական աճ ապահովելու համար։ Ենթակառուցվածքներում արվող ներդրումները կարևորագույններից են, քանի որ հենց դրանց բարեկարգման ար է հնարավոր դառնում գործարկել բազմաթիվ ծրագրեր։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ մինչև 2040թ․ աշխարհում ենթակառուցվածքներում իրականացված ներդրումները հասնելու են $106 տրլն մակարդակին։
Այս ծավալների ներդրումները տարածաշրջանների միջև բաշխվելու են հետևյալ կերպ․
Ասիայում ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների ծավալները 2040թ․ հասնելու են $70 տրլն-ի։ Հաջորդիվ մեծածավալ ներդրումներ են իրականացվելու Հս․ և Հրվ․ Ամերիկայում` շուրջ $16 տրլն։
Երրորդ հորիզոնականում է Եվրոպան, որտեղ մինչև 2040թ․ ենթակառուցվածքներում իրականացվելիք ներդրումների ծավալները հասնելու են $13 տրլն-ի։
Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափի պատկերը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Մյուս կողմից հետաքրքիր է հասկանալ, թե այս ներդրումները ո՞ր ոլորտներ են ուղղվելու
Իրականացվելիք ներդրումների $36 տրլն-ը մինչև 2040թ․ իրականացվելու է տրանսպորտի ոլորտում։ Ապա Էներգետիկայի ոլորտն է, որտեղ պատրաստվում են ներդնել $23 տրլն։
Երրորդ տեղում է թվային ոլորտը, որտեղ ներդրվելու է $19 տրլն։
Հետաքրքիրն այն է, որ ներդվող գումարներով առաջին երեք հորիզոնականներում հայտնված ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն նաև ՀՀ տնտեսության համար և, եթե, հնարավոր լինի այս ներդրումների որոշակի մասը բերել Հայաստան, ապա մեր տնտեսությունում կարող են արձանագրվել բավականին դրական արդյունքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում