2025թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում արտադրվել է 7,356 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Ներկայացնենք 2025թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշների ամբողջական պատկերը.
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏2,055,913 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏686,553 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏462,162 մլն:
2025թ․ հունվար-սեպտեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏4,724,122 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏2,949,405 մլն արդյունքները:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է ֏295,042: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում կազմել են համապատասխանաբար $5,663 մլն և $8,901մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․հունվար-սեպտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 7․6%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները 2025թ․ հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվել են շուրջ 5․7%-ով:
Շինարարության ծավալները 2024թ հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են շուրջ 21%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2024թ հունվար-սեպտեմբերի համեմատ ևս աճել են` շուրջ 6%։
2025թ․ հունվար-սեպտեմբերին 2024թ․ նույն ժամանալահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 3․5%։ 2025թ-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 9․9%։
2025թ․ հունվար-սեպտեմբերին գնաճը կազմել է 3․3%։ 2024թ․ հունվար-սեպտեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․3%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 47%-ով և 33%-ով։ ։
- Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ մտահոգիչ են արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատումը, ինչպես նաև շարունակական անկումները արտահանման և ներմուծման ծավալներում։
