Ferrari—ն, Lamborghini—ն և այլ սուպերմեքենաներ Ճապոնիայում վաճառքի աննախադեպ աճ են գրանցել:
20 միլիոն իենից (136,000 դոլար) ավելի արժողությամբ նոր մեքենաների գրանցումն այս տարի մինչև հոկտեմբեր աճել է 64%-ով՝ հասնելով 5462 մեքենայի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ գրանցումները դարձյալ աճել էին 75%-ով։
Չնայած այս աճին՝ ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր վաճառքը նշված ժամանակահատվածում կրճատվել է 11%-ով և կազմել 193,026 միավոր:
Tokyo Shoko Research-ի տվյալներով՝ հարուստ մարդկանց եկամուտներն աճում են՝ չնայած տնտեսական ակտիվության դանդաղմանը։
Ընթացիկ ֆինանսական տարվա ընթացքում 100 մլն իենից ավելի աշխատավարձ ունեցող գործադիր տնօրենների թիվն աճել է 22%-ով՝ հասնելով 663-ի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում