Դուրովը հայտարարեց դեցենտրալիզացված Cocoon ցանցի գործարկման մասին

1 Min Read

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Դուբայում անցկացված Blockchain Life 2025 համաժողովում հայտարարեց նոր դեցենտրալիզացված ցանցի՝ Cocoon-ի գործարկման մասին։

Նոր ցանցը կօգտագործի արհեստական բանականություն (AI) և TON բլոկչեյն, իսկ դրա աշխատանքը կապահովեն GPU-մայներները, որոնք իրենց ներդրման դիմաց կստանան Toncoin կրիպտարժույթով վարձատրություն։

Դուրովի խոսքով՝ Telegram-ը կապահովի նախագծի պահանջարկն ու հետաքրքրությունը, ինչն ակնկալվում է, որ մեծ հոսք կբերի ինչպես ներդրողների, այնպես էլ օգտատերերի կողմից։

Ծրագրավորողները կստանան մատչելի գործիքներ AI հավելվածների մշակման համար, իսկ օգտատերերը կկարողանան օգտագործել արհեստական բանականություն՝ անանունության պահպանմամբ։

Cocoon-ի գործարկումը նախատեսված է նոյեմբերին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով