Նախարարը պարզաբանեց՝ ինչ նկատի ունի:
«Ադրբեջանի հետ ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պետք է շարունակվի, իսկ Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է:
Տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են այցելել են իրար, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։
Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա և այլն: Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չկան»,- ասաց Միրզոյանը:
Արտաքին գործերի նախարարն ուրախությամբ արձանագրեց՝ Թուրքիայի հետ կա շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն:
