Ալիևի վերջին հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան փխրուն են Հայաստան-Ադրբեջան ներկայիս «խաղաղ» հարաբերությունները։ Հայաստանյան իշխանությունների արձագանքը Ալիևի հայտարարություններին ու, առհասարակ, հայկական կողմի վարած քաղաքականությունը հակառակ կողմի համար պարարտ հող են հանդիսանում իրենց հորինած թեզերը պնդելու և դրանցով առաջնորդվելու համար։
Այսպիսով, մինչ Հայաստանում բարեկամության կոչեր են հնչում, հակառակորդը պատրաստվում է սեփական հայրենիքից վտարել այս երկրի և, առհասարակ, Հայկական լեռնաշխարհի իրական տերերին։
Աշխարհում շատ երկրներ, անգամ չունենալով սահմանակից թշնամի երկիր, շարունակում են զինվել ու մեծացնել ռազմական բյուջեն։
Դիտարկենք ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության մակարդակն աշխարհում։
2024թ. ռազմական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշով ամենաբարձր և ամենացածր թոփ եռյակում են հայտնվել հետևյալ երկրները.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ռազմական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակներով թոփ եռյակում են.
- Ուկրաինան` 34%,
- Իսրայելը`9%,
- Ալժիրը`8%:
Վիճակագրական տվյալների համաձայն` ռազմական ծախսեր/ՀՆԱ ցուցանիշի ամենացածր մակարդակներով թոփ եռյակում են.
- ԵՄ-ն` 0.01%,
- Հայիթին`0.07%,
- Մավրիտանիան`0.15%
Ուսումնասիրենք ռազմական բյուջեների պատկերը հենց մեր տարածաշրջանում․
Այնպիսի տպավորություն է` կարծես մեր տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ խոսում է հնարավոր «խաղաղություն» անվամբ ստատուս քվոյի մասին։
Թուրքիան սպառնում է քրդերին և Իսրայելին, Վրաստանը` Ռուսաստանին, Ադրբեջանը` Հայաստանին (թերևս, ադրբեջանցիները Հայաստանը գրավելու են ավտոմեքենաներով), և Իրանը` ԱՄՆ-ին ու Իսրայելին։
Այս պայմաններում 2024թ. Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5.5%-ը։ Վերջինս 2017թ. համեմատ աճել է 1.9 տոկոսային կետով:
Չնայած այս հանգամանքին` 2026 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է 566 մլրդ դրամ ուղղել պաշտպանության ոլորտին` 2025 թվականի համեմատ ծախսերը կրճատելով մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։
Ադրբեջանի պարագայում ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 5%, որը 2017թ. համեմատ աճել է 1.2 տոկոսային կետով։
Հայաստանի համար կենսական վտանգ ներկայացնող մյուս պետությունը Թուրքիան է, որի ռազմական ծախսեր/ ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 1.9%: Վերջինս 2017թ. համեմատ կրճատվել է 0.2 տոկոսային կետով։
Իրանի պարագայում ռազմական ծախսեր/ ՀՆԱ ցուցանիշը կազմել է 2%, որը 2017թ. համեմատ կրճատվել է 0. 8 տոկոսային կետով։
Իսկ մեր հյուսիսային հարևանի՝ Վրաստանի պարագայում ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 1.9%, որը 2017թ. համեմատ չի փոխվել:
Փաստացի արձանագրում ենք, որ Հայաստանի ցուցանիշն ամենաբարձրն է, այն պարագայում, երբ տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողություններ չկան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում