Ամիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին

1 Min Read

Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։

Միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել շփվելու բանկերի ներկայացուցիչների հետ և տեղեկանալու ֆինանսավորման հնարավորություններին։

Էքսպոյի ընթացքում Ամիօ բանկը ներկայացրել է բիզնեսների և ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտներն ու առավելությունները՝ կարևորելով Սյունիքի մարզում բանկային ծառայությունների հասանելիությունը և գործընկերային հարաբերությունների զարգացումը։

Կապանի մասնաճյուղը դրա լավագույն օրինակն է․ այն մարզի բնակիչներին ու գործարարներին հնարավորություն է տալիս օգտվել բանկի ծառայություններից՝ արագ, ճկուն և հարմարավետ կերպով։

Համաժողովին մասնակցել են ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի, Կապան համայնքի և մարզի բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

Ամիօ բանկը շարունակաբար աջակցում է տեղական բիզնեսների զարգացմանը՝ առաջարկելով արդյունավետ ֆինանսական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով