2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ԱՄՆ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել Ուզբեկստան մինչև 30 օր։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Շավքաթ Միրզիյոևը, և փաստաթուղթը հրապարակվել է ազգային օրենսդրական տվյալների բազայում։
Հրամանագրում ընդգծվում է, որ որոշումը նպատակ ունի ստեղծել բարենպաստ պայմաններ Ուզբեկստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային, տնտեսական, մշակութային, մարդասիրական և զբոսաշրջային կապերի զարգացման համար։
Հոկտեմբերի 28-ին հայտարարվեց, որ Միրզիյոևը այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում