Աբու Դաբիի կառավարության հետ կապված հիմնադրամը պատրաստվում է ներդրում անել Ozon-ի պահեստի կառուցման համար

1 Min Read

Շեյխ Զայեդի անվան հիմնադրամը, որի հիմնադիրն է Աբու Դաբիի Զարգացման Հիմնադրամը, նախատեսում է ներդրում կատարել մեծածավալ պահեստային համալիրի կառուցման մեջ Գրոզնի քաղաքում, հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ պահեստի հիմնական վարձակալը կլինի ռուսական օնլայն հարթակ Ozon-ը։

Ըստ աղբյուրների՝ Շեյխ Զայեդի հիմնադրամը հանդես կգա որպես նախագծի ներդրող, սակայն ներդրումների ծավալներն ու պայմանները դեռևս չեն հրապարակվել։

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ հիմնադրամը, Չեչնիայի Հանրապետության կառավարությունը և Ozon-ը արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիր, իսկ վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել այս տարվա ամռանը։

Նոր պահեստային համալիրը կտեղակայվի Գրոզնիի հատուկ տնտեսական գոտում և կդառնա տարածաշրջանի խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով