Գործակալությունը Bloomberg՝ վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան վերջերս Ուկրաինային է մատակարարել լրացուցիչ թևավոր հրթիռներ Storm Shadow։
Աղբյուրները չեն մանրամասնում՝ քանի հրթիռ է փոխանցվել։
Ռուսաստանի կողմից նշվում է, որ Ուկրաինային զինամթերքի մատակարարումները խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը, իսկ ՆԱՏՕ-ի երկրները նման քայլերով ուղղակիորեն ներքաշվում են հակամարտության մեջ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախորդիվ հայտարարել էր, որ Ուկրաինա մատակարարվող ցանկացած զենք պարունակող բեռ կդիտվի որպես Ռուսաստանի օրինական ռազմական նպատակ։
Կրեմլում ևս նշել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի ռազմական հագեցումը չի նպաստում բանակցություններին և կունենա բացասական հետևանքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում