Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում ընթացող փողոցների միջին նորոգման աշխատանքներին:
Նորոգման աշխատանքներն ընթանում են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու փողոցում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում:
Ասֆալտապատմանը զուգահեռ ընթանում են նաև դիտահորերն ու հեղեղատարները փոխարինելու և նիշերն ուղղելու աշխատանքները: Արդեն փոխարինվել են 221 հին դիտահորերի երկաթբետոնե սալեր, 35 հին դիտահորերի երկաթբետոնե պատի օղակներ, 50 հեղեղատարների հին թուջե ցանցեր, ինչպես նաև ուղղվել են 147 դիտահորերի և 120 հեղեղատարների նիշերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում