«Կասկադ»-ի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ

0 Min Read

«Կասկադ» համալիրի վերակառուցման  նախագիծն օրերս արժանացել է կառավարության հավանությանը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

«Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն Կասկադի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:

Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,- նշվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով