Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով հանրապետության նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել 17180 անձի:
«Աճ ունենք քաղաքացիության շնորհման՝ 15,5 տոկոսով: Եվ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը: Այստեղ ևս ունենք աճ՝ 10,7 տոկոսով, բայց ընդհանուր համապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է»,- պարզաբանեց ՆԳ նախարարը:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռքբերման գործընթացին՝ նշեց՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում են ներկայացրել 21916 տեղահանված անձինք:
Նույն օրվա դրությամբ՝ նախագահի հրամանագրերով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, և անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաև 7191 անչափահաս:
«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 312177 ՀՀ քաղաքացու անձնագիր»,- հայտնեց Արփինե Սարգսյանը:
