ԳՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ 2022Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read
Hand putting wooden cube and inflation word a on coins in idea for FED consider interest rate hike, world economics, and inflation control, US dollar inflation

ՎԿ-ն հրապարակել է 2022թ․-ի հոկտեմբերին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: 2022թ․-ի հոկտեմբերին գների մակարդակի փոփոխությունը, 2021թ․-ի նույն ամսվա և 2022թ․-ի սեպտեմբերի նկատմամբ, կարող ենք հետազոտել հետևյալ գծապատկերի միջոցով.

Գծապատկեր 1. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի հոկտեմբերին` 2021թ․-ի հոկտեմբերի և  2022թ․-ի սեպտեմբերի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022թ․-ի հոկտեմբերին, 2021թ․-ի նույն ամսվա համեմատ, գներն աճել են 9,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0,3%-ով։ Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2022թ-ի հոկտեմբերին` 2021թ․-ի հոկտեմբերի և 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.

Գծապատկեր 2. ՍԳԻ տոկոսային փոփոխությունը 2022թ․-ի հոկտեմբերին` 2021թ․-ի հոկտեմբերի և  2022թ-ի սեպտեմբերի համեմատ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի

Գծապատկեր 2-ից հետևում է, որ 2022թ․-ի հոկտեմբերին, 2021թ․-ի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 12,5%, իսկ 2022թ․-ի սեպտեմբերի համեմատ՝ 0,3%։

2022թ․-ի հոկտեմբերին, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ, գների զգալի աճ է առկա հանգստի և մշակույթի մասով՝ 14.1%։ Միևնույն ժամանակ նկատենք, որ հանգստի և մշակույթի ոլորտում գների աճը 2022թ․-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կազմել է 0,4%։

2022թ․-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ գնաճը տնային գործունության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում կազմել է 10.9%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0,3%։

Նկատելի է գնաճը տրանսպորտի ոլորտում. 2022թ․-ի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա  համեմատ, գներն աճել են 9%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ առկա է եղել նույնիսկ գնանկում՝ 0,1%-ով:

2022թ․-ի հոկտեմբերին, 2021թ․-ի հոկտեմբերի համեմատ, նվազագույն գնաճ է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,6%-ով։ 2022թ․-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կապի ոլորտում գների փոփոխություն չի արձանագրվել։

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն