Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը

1 Min Read

Ամիօ բանկը, իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում, հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը՝ CSI (Customer Satisfaction Index):

CSI-ը թույլ է տալիս ոչ միայն գնահատել առանձին ծառայությունների արդյունավետությունը, այլև ձևավորել ամբողջական պատկեր բանկի և հաճախորդի միջև հարաբերությունների մասին։Այս ցուցանիշը ձևավորվում է մի քանի կարևոր չափորոշիչների հիման վրա՝ 

  • սպասարկման որակ և արագություն,
  • գնային քաղաքականություն,
  • սպասելիքների իրականացում, և մի շարք այլ գործոններ։

Ամիօ բանկի CSI ցուցանիշը տատանվում է 8.59-ից 8.62-ի միջակայքում (10 բալային համակարգ), ինչը վկայում է բանկի ծառայությունների նկատմամբ հաճախորդների կայուն գոհունակության և վստահության մասին։

Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ և կայուն հարաբերություններ իր հաճախորդների և հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար և հորդորում կիսվել բանկի ծառայությունների և սպասարկման հետ կապված իրենց մտահոգություններով և առաջարկներով։

Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, LinkedIn։

Դարձեք Ամիօ բանկի հաճախորդը և ստացեք 5% քեշբեք ամեն ամիս։ Առաջարկի մանրամասները՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։


Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով