Հնդիկները վերսկսում են ռուսական նավթի գնումները

1 Min Read

Հնդկաստանի խոշորագույն նավթային կոնգլոմերատը՝ Indian Oil Corp (IOC), վերսկսել է ռուսական նավթի գնումները՝ դեկտեմբեր ամսվա համար պատվիրելով հինգ բեռ այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, հաղորդում է Reuters-ը։

Ընդհանուր առմամբ, IOC-ը գնել է 3.5 միլիոն բարել ռուսական ESPO նավթ։ Գործակալության տվյալներով՝ սա նշանակում է գնումների վերսկսում՝ չնայած Հնդկաստանի վրա ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանից ներմուծումը դադարեցնելու ճնշմանը։

Reuters-ը հաղորդում է, որ IOC-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Անուջ Ջեյնը նախկինում հայտարարել էր, որ մատակարարումները կշարունակվեն՝ միջազգային պատժամիջոցների պահպանման դեպքում։

Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ՝ վկայակոչելով «Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Մոսկվայի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայությունը»։

Սահմանափակումները ուղղված էին Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ, ինչպես նաև նրանց ռուսական դուստր ձեռնարկությունների դեմ, որոնց խախտումները կարող են ենթարկվել «քաղաքացիական կամ քրեական պատժամիջոցների ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների համար»։

Դրանից հետո հաղորդվել է, որ Չինաստանը և Հնդկաստանը պլանավորում են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումը։ Հաղորդվել էր, որ Ռուսաստանից Հնդկաստան ուղևորվող երկու տանկեր փոխել են ուղղությունը. մեկը շրջվել է Բալթիկ ծովում, մինչդեռ մյուսը մի քանի օր է՝ լողում է Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով