Բուլղարիան ժամանակավորապես դադարեցնում է դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵՄ այլ երկրներ, ԱՄՆ Թրամփի վարչակազմի կողմից «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ սահմանված պատժամիջոցներից հետո։
Բուլղարիայի խորհրդարանը որոշում է կայացրել՝ ապագայում այդ նավթամթերքի պակասից խուսափելու համար, հաղորդում է dpa-ն։
Գործակալությունը նշում է, որ «Լուկոյլ-Նեֆտոհիմ» նավթավերամշակման գործարանը գտնվում է Բուլղարիայի Բուրգաս քաղաքի մոտակայքում։ Ռուսական ընկերությունը նաև շահագործում է բենզալցակայանների ցանց երկրում։ Պատժամիջոցները վերաբերում են նրա բոլոր բուլղարական ակտիվներին։
Իշխող կոալիցիայի անդամները վստահեցրել են, որ երկիրն ունի վառելիքի բավարար պաշարներ մի քանի ամիսների համար, հաղորդում է dpa-ն։ Արտահանումը կասեցնելու օրինագծին աջակցել է խորհրդարանի 135 անդամ, դեմ՝ չորսը, իսկ ձեռնպահ՝ 42-ը։
Բուլղարիան աջակցել է Եվրամիության՝ մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի արտահանումը փուլ առ փուլ դադարեցնելու ծրագրին։
Ավելին, նրա տարածքով է անցնում ռուսական գազը ԵՄ տեղափոխող վերջին խողովակաշարը՝ «Թուրքական հոսք»-ը։
Սա նշանակում է, որ Հունգարիան և Սլովակիան այլևս չեն կարողանա շարունակել գազ գնել Ռուսաստանից, հաղորդել է Politico-ն 2025 թվականի սեպտեմբերի վերջին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում