Իրանական իշխանությունները մի քանի պայմաններ են սահմանել Telegram-ի համար՝ Իսլամական Հանրապետությունում իր հաղորդագրությունների ծառայությունը վերսկսելու համար, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի իշխանությունները պահանջել են, որ հաղորդագրությունների ծառայությունը սահմանափակի էթնիկական ատելություն հրահրող և ահաբեկչություն քարոզող բովանդակությունը և հեռացնի քաղաքացիների բողոքների հիման վրա նյութերը։
Իրանը նաև պայման է դրել, որ հաղորդագրությունների ծառայությունը համագործակցի Իսլամական Հանրապետության դատական համակարգի հետ և պահանջել է, որ Telegram-ը պարտավորվի չկիսվել իրանցի օգտատերերի մասին տեղեկատվությամբ օտարերկրյա հետախուզական ծառայություններին։
Հոկտեմբերի 30-ին Mehr-ը հաղորդել է, որ բանակցություններ են սկսվել Իրանի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարության և մի քանի հաղորդագրությունների հավելվածների, այդ թվում՝ Telegram-ի սեփականատերերի միջև՝ երկրում դրանց վերսկսման համար պայմաններ ստեղծելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում