Էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանը Բեռլինից տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գերմիայից Հայաստանը կստանա 152 մլն եվրո աջակցություն։
Նախարարը սա համարել է մեծագույն ձեռքբերում և հպարտությամբ հայտարարել, որ դա է Հայաստան-Գերմանիա մինջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում։
Նա հավելել է, որ այդ գումարից 18 մլն եվրոն Հայաստանին կտրամադրվի անհատույց՝ որպես գրանտ, իսկ ահա 134 մլն եվրոն մեր երկրին է տրամադրվում իբրև վարկ՝ նախարարի խոսքով՝ շատ ցածր տոկոսադրույքով։
Գումարը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության , վերականգնվող էներգետիկայի և ջրային համակարգերի և տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում