ՏԿԵ նախարարությանը 2026-ին հատկացվելիք ֆինանսական միջոցները կավելանան 36,7 մլրդ դրամով

1 Min Read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գալիք տարի հատկացվելիք ֆինանսական միջոցներն ավելանում են 36,7 մլրդ դրամով՝ կազմելով 325 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հավելելով, որ տարածքային կառավարման և ջրային ոլորտներին հատկացվելիք միջոցները 2025 թվականի համեմատ կնվազեն 4,4 մլրդ դրամով՝ կազմելով178 մլրդ դրամ:

«Հիմնական ավելացումները՝ 10 մլրդ դրամի չափով կուղղվեն «Տարածքային զարգացում» ծրագրի իրականացմանը»,- ընդգծել է նախարարը:

Ներկայացնելով մարզպետների աշխատակազմերին 2026 թվականին տրամադրվելիք ֆինանսական միջոցները՝ զեկուցողը տեղեկացրել է, որ մարզպետարաններին նախատեսվող (բացառությամբ Կոտայքի մարզի) հատկացումները կնվազեն 1-2 մլն դրամով:

Շրջակա միջավայրի նախարարությանը 2026 թվականին կուղղվի 15 մլրդ 358 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 812 մլն դրամով:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ գյուղատնտեսության խթանմանն առնչվող ծրագրերի կատարմանը 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 39 մլրդ 382 մլն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 3 մլրդ 595 մլն դրամով:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով