ՌԴ Պետդումայում առաջարկել են չեղարկել ճանապարհային տուգանքները՝ փոսերը շրջանցելու դեպքում

1 Min Read

Ռուսաստանի Պետդումայի «Նոր մարդիկ» խմբակցության պատգամավորներ Սարդանա Ավքսենտևան, Աննա Սկրոզնիկովան և Սանգաջի Տարբաևը վարչապետ Միխայիլ Միշուստինին դիմում են ուղարկել՝ առաջարկելով չեղարկել վարչական տուգանքները այն վարորդների համար, ովքեր խախտում են ճանապարհային կանոնները՝ փորձելով շրջանցել խոր փոսերը կամ վնասված ճանապարհային հատվածները։

Պատգամավորների խոսքով՝ այս նախաձեռնությունը կօգնի «վերականգնել ֆորմալ օրենքների կիրառման և բանական վարքի միջև հավասարակշռությունը» և կբարձրացնի վստահությունը ճանապարհային հսկողության և դատական համակարգի նկատմամբ։

Ներկայում բազմաթիվ վարորդներ տուգանվում են, օրինակ՝ կանգառի գիծը անցնելու, շարունակական գիծը հատելու կամ հանդիպակաց գոտի մտնելու համար, որոնք հաճախ պայմանավորված են ոչ թե անփութությամբ, այլ անհրաժեշտությամբ շրջանցելու վտանգավոր փոսերը կամ քանդված ճանապարհի հատվածները։

Այս դեպքերն առավել հաճախ գրանցվում են Ռուսաստանի տարբեր շրջաններում՝ հատկապես ձմռանը և գարնանը, երբ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարանում է։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով