Amazon ընկերությունը հայտնել է, որ ազատել է մոտ 14 000 գրասենյակային աշխատակիցների, որոնց մի մասը փոխարինվել է արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգերով։
Կրճատման ալիքի տակ են հայտնվել մարկետոլոգները, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, հաշվապահները և մարդկային ռեսուրսների աշխատակիցները՝ հենց նրանք, ովքեր ներգրավված էին ընկերության ներքին նեյրոցանցերի մշակման մեջ։
Ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին նշել է, որ Amazon-ը նախատեսում է տարեկան ներդնել առնվազն 10 միլիարդ դոլար ԱԻ-ի զարգացման մեջ և շարունակել օպտիմալացնել աշխատուժը։
Փորձագետների կարծիքով՝ Amazon-ի այս քայլին կարող են հետևել նաև այլ տեխնոլոգիական հսկաներ, ներառյալ Google-ը, Netflix-ը և Facebook-ը։
Amazon-ը պլանավորում է կրճատել մոտ 30.000 աշխատակցի

 
			 
			 
								 
								 
								 
								 
								