«Հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմություն». գիրք, որը ևս մի վկայություն է երկու պետությունների ամուր բարեկամության: Հայաստան-Ֆրանսիա ռազմական կապերը միավորող պատմամշակութային յուրահատուկ կամուրջ է կառուցել գրքի հեղինակ Հայկ Նազարյանը:
Աշխատությունում մեծ տեղ գրավել է Նապոլեոն Բոնապարտի շրջանը, ներկայացված է 20-րդ դարի պատերազմների թատերաբեմը, ներառված են Ֆրանսիայի դիմադրության շարժման հայ ականավոր գործիչների մասին փաստական տվյալներ…այդպես մինչև ժամանակակից դիվանագիտական համագործակցություն:
Այս աշխատությունը լույս է տեսել «Կողբ» հիմնադրամի հովանավորությամբ: Հիմնադրամի աջակցությամբ հրապարակվում են գրքեր, որոնք կարևոր են Հայաստանի գոյության, զարգացման և ինքնիշխանության համար: «Կողբ» հիմնադրամի երեք ուղղություններից մեկը գրահրատարակչական և քաղաքագիտական շարքերի իրականացումն է:
Մանրամասն`տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
 
			 
								 
								 
								 
								 
								