Ապրանքների հայտարարագրերի 65.6%-ը բաց է թողնվել կանաչ ուղիով. ՊԵԿ նախագահ

1 Min Read

2025 թ․ սեպտեմբերին բաց է թողնվել 20504 ապրանքների հայտարարագիր՝ շուրջ 11% ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Եթե 2024-ի սեպտեմբերին հայտարարագրերի 59.5%-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 65.6%-ը։
Թվային լուծումները նվազեցնում են մաքսային ռիսկերը և կրճատում բիզնեսի ժամանակային կորուստները։
Երբ ընթացակարգերը դառնում են դյուրին, բիզնեսը ստանում է վստահություն, տնտեսությունն ու ապրանքաշրջանառությունը՝ նոր խթան»,- նշված է գրառման մեջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով