Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին

0 Min Read

ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, որտեղ հաղորդմանն ընթացք է տրվել: Այս մասին  հաստատել են  Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հաստատեցին կոմիտեից։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Էջմիածնի «քիմիկների զորամասից» կան բերման ենթարկվածներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով