Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը

2 Min Read

Ամիօ բանկը իր գործունեության 2 տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ NPS-ը:

NPS-ը (Net Promoter Score) հաճախորդների լոյալությունը չափող միջազգային ցուցանիշ է։ Այն հիմնված է մեկ պարզ հարցի վրա․
«Որքանո՞վ խորհուրդ կտաք Ամիօ բանկը ձեր ընկերներին, ծանոթներին և մտերիմներին»։

NPS-ի վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ՝
• ինչն է արդյունավետ գործում,
• որտեղ կան բարելավման հնարավորություններ,
• ինչպես կարելի է կառուցել երկարաժամկետ, վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ։
Այս ցուցանիշը Ամիօ բանկի համար հատկապես կարևոր է, քանզի Ամիօ բրենդի հիմքում ընկած է ընկերության գաղափարը, իսկ բանկի հայտարարած արժեքների մեջ ֆիքսված է վստահությունն ու մարդակենտրոնությունը։

Վերջին երկու տարիների ընթացքում Ամիօ բանկի NPS ցուցանիշը աճել է 56-ից մինչև 80։ Սա 2 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է, քանի որ բանկը ջանքեր չի խնայում՝ նոր պրոդուկտների ստեղծման, առկա պրոդուկտների բարելավման և, իհարկե, սպասարկման որակի անընդհատ բարձրացման համար։

Այս ցուցանիշը վերջնական նպատակ չէ, և Ամիօն գիտի, որ դեռ երկար ճանապարհ և բազմաթիվ ուղղություններ ունի, որոնք զարգացման ճանապարհին են։

Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ և կայուն հարաբերություններ իր հաճախորդների և հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար և հորդորում կիսվել բանկի ծառայությունների և սպասարկման հետ կապված իրենց մտահոգություններով և առաջարկներով։

Բանկի հետ ընկերացեք սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ Facebook, Instagram, LinkedIn։

Բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվության համար այցելեք բանկի պաշտոնական կայք՝ amiobank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից


Մինչև 72.4% ճանաչելիություն 2 տարում․ ինչպես Ամիօն դարձավ ճանաչված բրենդ


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով